Տգետները և անհայրենիքները ավելի հեշտ ու ավելի արագ են միավորվում, քան գրագետ և գաղափարական մարդիկ։ Որովհետև գրագետների մեծագույն մասը իրեն համարում է միակ ճշմարտության կրող, ուստի պետք է հենց իր գաղափարները լինեն առաջնորդող։
Այդպիսի բազում «միակ ճշմարտությունների» ու «լավագույն գաղափարների» մեջ չի կարող լինել միավորում, որովհետև ես-ը չի զոհաբերվում մենք-ին։
Իսկ տգետները չունեն «միակ ու անկրկնելի խելացի» լինելու նպատակ, չեն ամաչում ողջունել ուրիշի գաղափարները և նայում են կոնկրետ մեկին, գնում այդ մեկի հետևից ու առաջնորդվում են մենք-ի սկզբունքով։
Ահա թե ինչու են խելացիները մշտապես պարտվում տգետներին ու մշտապես մնում են իրենց «ամենաճիշտ միայնության» մեջ։
Նաիրի Հոխիկյան